Ֆրանսիայի իշխանությունները գիտակցաբար թույլ չեն տվել թուրքական կազմակերպություններին հավաք անցկացնել Փարիզի Intercontinental Le Grand Hotel հյուրանոցում,-այսպես են պնդում հավաքի ներկայացուցիչները:Ինչպես գրում է թուրքական մամուլը, ֆրանսիացի քաղաքական գործիչների ճնշմամբ հյուրանոցի տնօրինությունը չեղյալ է հայտարարել Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության հավաքը: Նշենք, որ թուրքական կազմակերպությունները պատրաստվում էին Le Grand Hotel հյուրանոցում անցկացնել հատուկ հավաք, որին մասնակցելու էր 200 մարդ: Հավաքի ընթացքում մասնավորապես քննարկվելու էին Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման դեպքում Փարիզի դեմ կիրառվելիք միջոցառումները:
քաղաքավարի վռնդում են թուրքական պատվիրակություններին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ