Մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն աճել է 5 տոկոսային կետով եւ մոտենում է 50 տոկոսի,- հաղորդում է CNN -ը` հղում անելով ORC Internatinal սոցիոլոգիական ծառայությանը:Ներկայում Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս հարցված ամերիկացիների 49 տոկոսը:49 տոկոսն այն ամենաբարձր նշագիծն է, որին Օբամայի վարկանիշը հասել է այս տարվա մայիսից ի վեր: Մայիսին նախագահին աջակցում էր քաղաքացիների 54 տոկոսը:Դրա հետ մեկտեղ մեծացել է խզումը նախագահի եւ հանրապետական կոնգրեսականների նկատմամբ բնակչության վստահության աստիճանի միջեւ: ,Ու՞մ եք դուք ավելի շատ վստահում երկրի հիմնախնդիրների լուծման գործումև Օբամային, թե՝ Կոնգրեսի հանրապետականներինե հարցին հետազոտության մասնակիցների 50 տոկոսը պատասխանել էև Օբամային:Հեռախոսային հարցում անցկացվել է դեկտեմբերի 16-18-ին, դրան մասնակցել են 1015 չափահաս ամերիկացիներ:
Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 49 տոկոսը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ