
Երևանցիներն իշխանությունից լավ գիտեն, թե ինչպես կարելի է բարձրացնել կենսաթոշակները:
Armlur.am-ի կողմից հարցվածները մատնանշում էին, որ պետք է վերջ տալ կոռուպցիային, անարդարություններին, անտարբերությանը և, որ ամենակարևորն է, ցուցաբերել բարի կամք:
Մի մասն էլ հակված էր կարծել, որ եթե գործող իշխանությունը կենսաթոշակները բարձրացնելու ցանկություն ունենար, ապա այդ ուղղությամբ գործնական քայլեր վաղուց իրականացրած կլիներ:
Այսինքն՝ մարդկանց մի մասը հույսը կորցրած՝ ելքն իշխանափոխության հետ է կապում: