
Երեկ «Դե!մ եմ պարտադիրին» նախաձեռնության իրազեկման նպատակով կազմակերպած ակցիային թռուցիկներ են բաժանվել ավելի քան 500 քաղաքացու:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց նախաձեռնության անդամ Մանուկ Զաքարյանը, ում փոխանցմամբ` թռուցիկների բովանդակությունը վերաբերել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և դրանից բխող հավանական վտանգին:
Armlur.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն իրենք ԱԺ-ում` առաջիկայում կայանալիք քննարկումից` կապված կուտակայինի հետ, Զաքարյանը պատասխանեց, որ իրենք դեռևս չեն հասկանում` իսկապես կլինի՞ քննարկումը, թե ոչ:
«Ինչ որ արտահերթ նիստի մասին են խոսում, բայց անգամ կոնկրետ օր չեն նշանակել: Եթե անգամ նիստը լինի, նրանք նորից քվեարկելու են Կառավարության ներկայացրած նախագծի շուրջ: Իսկ դա պարտադիրի հետ կապված ոչ մի հարց չի լուծի: Կարգավորում է միայն մի կետը, իսկ ամենակարևորներին չի էլ անդրադառնում»,- նշեց նախաձեռնության անդամը:
Ինչ վերաբերում է առաջիկա ակցիային, «Դեմ եմ» անդամը հայտնեց, որ առաջիկայում հանրահավաքի օրը հայտնի կլինի:
Տաթև Հարությունյան