Արագածոտնի մարզպետը բարկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակումից հետո ակտիվորեն լուրեր շրջանառվեցին այն մասին, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: 

Արդեն տևական ժամանակ է, որ քննարկվում է նոր մարզպետի հավանական թեկնածուների անունները:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին այդ «պոստում» կփոխարինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Armlur.am-ը փորձեց Սարգիս Սահակյանից ճշտել՝ վերջինս արդեն հրաժարականի դիմում ներկայացրել է, թե՝ ոչ: Սակայն մարզպետը մեր հարցը լսելուց հետո բորբոքվեց:

«Ինձ անորոշ հարցերով մի՛ զանգահարեք: Նման հարց չտաք ինձ մյուս անգամ»,-վրդովված հայտարարեց մեր զրուցակիցն ու անջատեց հեռախոսը:




Լրահոս