
Հայաստանում մեկ տարվա ընթացքում էլեկտրատեխնիկայի վաճառքի զգալի անկում է արձանագրվել:
Ըստ Ֆինանսների նախարարությանը միացած Պետեկամուտների կոմիտեի հաշվետվության՝ ներկրող ընկերությունները չեն կարողացել պահպանել նախորդ տարվա վճարումների ցուցանիշները:
Այսպես, 2013-ի առաջին եռամսյակում «Արայ» ընկերությունը վճարել է 224 մլն դրամ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցուցակի 125-րդ հորիզոնականը: Այս տարվա նույն ժամանակահատվածի դիտարկումները ցույց են տալիս, որ «Արայը» 148-րդ հորիզոնականն է նահանջել և վճարել է ընդամենը 185 մլն դրամ:
«Զիզգագ» ընկերության՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի վճարումը կազմել է 370 մլն դրամ, այս տարվանը՝ 338:
Աղքատացող և արտագաղթող հասարակությունում մարդիկ նախընտրել են համեմատաբար էժան էլեկտրատեխնիկա գնել: Միայն «Վեստա» ընկերությանն է հաջողվել ավելացնել հարկային վճարումները և «Փրիթի ուեյ» ընկերությունը՝ 338 մլն-ից հարկային վճարումները հասցրել է 370 մլն դրամի: