
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սվեն Բենդերը պատմել է վնասվածքից ապաքինման ընթացքի մասին: Փետրվարին ֆուտբոլիստը շարքից դուրս էր եկել 10 շաբաթով և դեռ չի վերադարձել ընդհանուր խումբ:
«Այս շաբաթը որոշիչ է ինձ համար: Պետք է տեսնել, թե ինչպես իմ մարմինը կարձագանքի ավելի ծանր ֆիզիկական վարժություններին: Իհարկե, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի արդյունքում մասնակցեմ աշխարհի խաղերին:
Կա՞ իմ մոտ շանս խաղալ Գերմանիայի գավաթի եզրափակչում: Հույսը վերջում է մահանում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը: