
Թուրքիայի նախագահական ապարատի մամլո ծառայության պետ Ահմեդ Սեւերը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի պատասխանում նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազանգերին, որում Գյուլը ցանկացել է արծարծել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հարցը։ Սեւերի ասելով՝ արդեն երկու օր է, ինչ Գյուլը զանգահարում է Սարկոզիին, սակայն վերջինս չի պատասխանում նրա հեռախոսազանգերին։