Նախագահը մասնակցել է Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից մեկի՝ Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը: Երկրի ղեկավարն Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցների հիշատակի հավերժացումը կարեւոր է համարել թե քաղաքական, թե բարոյական տեսանկյուններից:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Բակո Սահակյանը Շուշիի շրջանի եւ համահայկական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի զարգացումը համարել է հանրապետության առջեւ ծառացած գերխնդիրներից մեկը՝ հավելելով, որ նման յուրահատկությունը լրացուցիչ պատասխանատվություն է պահանջում աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացում:
Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: