
Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Սեուլի մետրոյում երկու գնացքների բախումից. հայտնել են Հարավային Կորեայի լրատվամիջոցները:
Տուժածների հստակ թիվը ճշտվում է: Ինչպես «Ֆրանս պրեսս» գործակալությանը հայտնել է Սեուլի փրկարար ծառայության ներկայացուցիչը, վիրավորվածների թիվը կազմում է 78 մարդ: Տեղական հեռուստատեսության տվյալներով՝ տուժածների թիվը 170 է:
Միջադեպը տեղի է ունեցել 2 օր անց այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն ներողություն է խնդրել ապրիլի 16-ին սուզված «Սևոլ» լաստանավում զոհվածների հարազատներից: