
Դեկտեմբերի 20-ին`ժամը 18.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ,1980 թվականին ծնված Կառլեն Բալոյանի վարած Մերսեդես մակնիշի 18 ԼՕ 094 պետհամարանիշի և Թուրքիայի քաղաքացի,1974 թվականին ծնված Էրքան Բեգթաշ Յուսուֆի բեռնատար, Մերսեդես մակնիշի 52 K 5738 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կ.Բալոյանը տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: