Պարզվել է, որ ծաղիկ հիվանդության վիրուսը գոյություն ունի ոչ միայն քիմիական զենք ստեղծող լաբորատորիաներում: Հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է Վրաստանում: Մասնագետներն այն անվանել են բնական ծաղիկի վիրուսի հեռավոր ազգական: Հայտնի է, որ առնազն երեք մարդ վարակված են այդ վիրուսով:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դաշնային կենտրոնը: Ամերիկյան գիտնական-բժիշկներին հրավիրել են վրացի գործընկերներն այն բանից հետո, երբ ինքնուրույն չեն կարողացել ախտանշել հիվանդությունը:
Առաջինը վարակվել են երկու հովիվներ, որոնք շփվել են հիվանդ կենդանիների հետ: Վարակվածներից մեկի մոտ սկզբում կասկածել են սիբիրախտ, սակայն լաբորատոր ստուգումը դա չի հաստատել:
Ամերիկացիների հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսի կոնկրետ այդ տեսակը մինչ այդ գիտնականներին անհայտ է եղել և մինչ այժմ սեփական անվանում չունի: Մասնագետները վիրուսների այդ ընտանիքը շատ կարևոր են համարում, քանի որ ծաղիկը կարող է օգտագործվել որպես կեսաբանական զենք: