
Մայիսի 2-ին` ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1928 թ. ծնված Է. Գ.-ի դին: