ԲԱԽՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԱՏԱՐԸ ԵՎ ԱՂԲԱՏԱՐԸ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին`ժամը 06.58-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 20 հասցեին հարակից` տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Նիսան մակնիշի 045 ՕՕ 62 պետհամարանիշի  մարդատար (պատկանում է Բոնակուա ՓԲԸ-ին) և ԶԻԼ մակնիշի 705 ՕՕ 62 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենաները: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության բրիգադների կողմից Նիսան մակնիշի միկրոավտոբուսի ուղևորներ`1955 թվականին ծնված Գոհար Դիլանյանը, 1986 թվականին ծնված Ջանիկ Կարապետյանը, 1976 թվականին ծնված Հայկ Ավետիսյանը և 1942 թվականին ծնված Վասակ Փուրթոյանը  տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական կլինիկա բժշկական կենտրոն, 1980 թվականին ծնված Անդրեյ Խաչատրյանը և 1986 թվականին ծնված Խաչատուր Մարգարյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն:  Փրկարարները և հրշեջ-փրկարարները Նիսան մակնիշի միկրոավտոբուսից  դուրս են բերել, ապա շտապօգնության բրիգադի կողմից Սուրբ Գրիգոր Լուսավորիչբժշկական կենտրոն տեղափոխվել վարորդ` 1956 թվականին ծնված Հրաչյա Այդինյանը  և ուղևոր`1975 թվականին ծնված Աշոտ Հարությունյանը:Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:




Լրահոս