
Դեկտեմբերի 21-ին`ժամը 02.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում` թիվ 10 շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.48-ին, մարվել`03.02-ին:Դեռևս չպարզված հանգամանքներում էլ.սյանն է բախվել և ամբողջությամբ այրվել Երևան քաղաքի բնակիչ,1984 թվականին ծնված Հ.Հայրապետյանին պատկանող ԲՄՎ մակնիշի 24 ՕՏ 344 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ Հ.Հայրապետյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, ինքնուրույն տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:Տուժածի վիճակը գնահատվում է բավարար: