«Պետբյուջեն լցնելու համար է նշանակվել նախարար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեւ գործարաների մի մասը մշտապես, իհարկե ոչ բարձրաձայն դժգոհել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի «նենգ» գործելաոճից, այնուամենայնիվ, հանրապետության առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, նրան ավելի բարձր պաշտոնի նշանակեց՝ վերջինս դարձավ ՀՀ ֆինանսների նախարար: Սակայն մեր երկրում կան նաեւ գործարարներ, որոնք նույնիսկ ուրախ են, որ Գ.Խաչատրյանը դարձել է ֆինանսների նախարար:

Այդ գործարարներից մեկն էլ «Չանախ» կաթնամթերի արտադրության պետ Ղուկաս Բունիաթյանն է:

Armlur.am-ի հետ զրույցում Բունիաթյանը Խաչատրյանի նախարար նշանակվելն այսպես մեկնաբանեց. «Մեր երկրի բյուջեն լցնելու համար է նշանակվել, ինչից հետո ստվերային եկամուտները ավելի կնվազեն, ինչում նա մեծ աշխատանք է կատարել: Եթե ֆինանսների նախարարությունում էլ կարողանա ինչ-որ բան անել, ապա լավ կլինի երկրի համար: Իր հետ երբեւէ շփում չեմ ունեցել, բայց ամեն դեպքում ես չեմ դժգոհում»:




Լրահոս