Warner Brosers -ը ֆիլմ կնկարահանի Էլվիս Փրեսլիի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոարտադրող ընկերությունը, որի համար Բազ Լուրմանը անցած տարի նկարահանել էր «Մեծն Գետսբի» ողբերգությունը, արդեն մի քանի շաբաթ է՝ սպասում է ավստրալիական ռեժիսորի պատասխանին, որին առաջարկել են ռոքնռոլի աստղի մասին ֆրլմ նկարահանել: Warner Brosers-ի նախաձեռնությունը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջերս Լուրմանին համագործակցելու առաջարկ էր արել մրցակից ընկերությունը` Universal-ը:

Ռեժիսորին առաջարկել են գլխավորել 70-ականներին հայտնի «Քունք-Ֆու» սերիալի լիամետրաժ վարկածի նկարահանման աշխատանքները: Լուրմաննն առայժմ ոչ մի պատասխան չի տվել: Warner Brosers-ը վաղուց էր պլանավորել Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմ նկարահանել:

Կենսագրական ֆիլմի սցենարի վրա աշխատում է Քելլի Մարսելը, որի վերջին աշխատանքներից է ռեժիսոր Սեմի Թեյլոր-Ջոնսոնի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սցենարի վերամշակումը:

Փրեսլիի կենսագրությունը օրիգինալ ստեղծագործություն է և պետք է զրոյից գրվի:

Նախագծի հեղինակները չեն տեղեկացնում, թե երաժշտի կյանքի ո՞ր շրջաններին է վերաբերելու ապագա ֆիլմը:




Լրահոս