
Դեկտեմբերի 20-ին`ժամը 22.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՎԱԶ 2102 մակնիշի 36 ԼԼ 169 պետհամարանիշի և Մոսկվիչ 2141 մակնիշի 64 ՕԼ 448 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Սպիտակ քաղաքի բնակիչներ, 1985 թվականին ծնված ՎԱԶ 2102եմակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ.Ավետիսյանը և ուղևոր,1986 թվականին ծնված Մ.Հովակիմյանը տեղափոխվել են Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: