
Լոնդոնի Դալվիչ զբոսայգուց գողացել են Բարբարա Հեփվորթի “Երկու ձեւ”քանդակը,- հաղորդում է Associated Press -ը:Ոստիկանությունը ենթադրում է, որ բրոնզե քանդակը գողացել են գունավոր մետաղի որսորդները: Նշենք, որ Լոնդոնում գունավոր մետաղի գների աճին զուգընթաց աճել է նաև գողությունների թիվըՀեփվորթի քանդակը ապահովագրված է կես միլիոն ֆունտով: Իշխանությունները 1000 ֆունտ պարգեւ են սահմանել նրան, ով տեղեկություն կտրամադրի գողության վերաբերյալ: