
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանից դեպի Աբովյան տանող ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով թվով 9 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ բախվել էին իրար՝ ճանապարհային ոստիկանության Աբովյանի հենակետի մոտ (Աբովյանի գայի պոստ)։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն հսկայական խցանում էր առաջացել։ Ժամանել էին մեծ թվով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցներ։