Էշթոնը պահանջում է նվազեցնել բռնության մակարդակն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կոչ է արել անմիջապես ազատագրել Ուկրաինայի արևելքում գրավված կառավարական շենքերը: Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսում Էշթոնն ընդգծել է Ուկրաինայում բռնության մակարդակի նվազեցման ծայրահեղ անհրաժեշտությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Չափազանց կարևոր է, որպեսզի բռնության շարունակություն չլինի, անհրաժեշտ է նաև կառավարական շենքերի ազատագրումը», – հայտարարել է Էշթոնը:

Գերմանիայի արտգործնախարարն իր հերթին կոչ է արել անհապաղ իրագործել Ժնևի համաձայնագիրը Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև, որն ուղղված է Ուկրաինայում լարվածության թուլացմանը:




Լրահոս