
ԱՄՆ Միչիգանի նահանգի բնակչուհին սխալմամբ ուրիշի մեքենան է դրել իր հարազատների համար գնված ամանորյա նվերները:Կինն իր ընտանիքով առեւտրի կենտրոն էր եկել ամանորյա նվերներ գնելու նպատակով: Երբ նա դուրս է եկել նվերների մի մասը մեքենան դնելու համար, սխալմամբ ուրիշի մեքենան է դրել, նորից շտապել է խանութ:Երբ Գիպսոնների ընտանիքը դուրս է եկել կենտրոնից, ապա հայտնաբերել է, որ իրենց նվերներով մեքենան չկա, իսկ մի փոքր հեռու կայանված է իսկական մեքենան: Գիտակցելով կատարվածը` կինը սկսել է արտասվել:Օտար մեքենայում է հայտնվել ընդհանուր 700 դոլար արժողության հագուստեղեն, կոսմետիկ պարագաներ եւ այլն: Գիպսոնների ընտանիքը հույս ունի, որ իրենց նվերները կվերադարձնեն: