Դեկտեմբերի 20-ին` ժ. 14.30-ի սահմաններում, “Արթիկ” քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկն ինքնասպանություն է գործել։Մահացածը 1987թ. ծնված Սահակ Ավետիսյանն է, ով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ս. Ավետիսյանը 31.01.2007թ. Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես և 175 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Ս. Ավետիսյանը երկտող է թողել, որով խնդրում է մահվան համար ոչ ոքի չմեղադրել` հավելելով, որ ինքն ընտանեկան խնդիրներ ունի:
Արթիկ ՔԿՀ-ում դատապարտյալը կախվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ