
2012 -ին Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում կցուցադրվեն Թագավորական ընտանիքի` արվեստի նմուշների հավաքածուից 10 կտավներ,որոնք պատկանում են Դա Վինչի վրձնին,- հաղորդում է բրիտանական BBC-ն:Նկարների ցուցադրությունը կսկսվի Բիրմինգհեմից, այնուհետեւ կուղեւորվեն Բրիստոլ եւ այլ քաղաքներ:Վինձորի պալատում պահվող արվեստի նմուշները ցուցադրության կհանվեն Էլիզաբեթ թագուհու ադամանդեե հոբելյանի կապակցությամբ : Նշենք, որ փետրվարի 6-ին կլրանա թագուհու գահակալության 60-ամյակը: