Ամփոփելով 2011 թվականը` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2011-ը Շարժման համար ամենաակտիվ եւ ամենաարդյունավետ տարին էր, քանզի այս տարվա ընթացքում անցկացրել են 22 հանրահավաք եւ երթ` ներառյալ շուրջօրյա հանրահավաքները: Զուրաբյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ երկխոսության ժամանակ Շարժումը ներկայացրեց այս իշխանությունների ոչ լեգիտիմության հիմքերը, այդ թվում կարեւորեց նաեւ այն, որ Կոնգրեսը իշխանություններին պարտադրեց նստել երկխոսության սեղանի շուրջ եւ քննարկել Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հարցը:Ապագայի պլանների մասին խոսելով` Զուրաբյանը նշեց, որ ըստ իրենց` 2012-ը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձեւավորման տարի. “Կամ նրանք անցկացնում են արդար եւ թափանցիկ ընտրություններ, կամ երկիրը նետում են ցնցումների մեջ: Իհարկե, իշխանությունները կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, բայց հերթականից խուսափել չեն կարող, ընտրությունները` լինեն դրանք արտահերթ, թե հերթական, մենք դարձնելու ենք Սերժ Սարգսյանին հեռացնելու գործիք` ինչ ընտրություն էլ լինի Հայաստանում, դրանք լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ”:Նա Կոնգրեսի անունից բոլորին մաղթեց, որ 2012-ը դառնա ժողովրդավարության հաստատման տարի, ինչպես նաև յուրաքանչյուրին անձնական հաջողություններ ցանկացավ:
Լեվոն Զուրաբյան. 2012-ը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձեւավորման տարի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ