«Մանչեթր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռայան Գիգը ընդգծել է, որ իրեն չի անհանգստացնում Լուի վան Գալի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը: Նրա խոսքով, նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը մինչև խաղաշրջանի ավարտ և դեռ չգիտի՝ այն կերկարաձգեն, թե ոչ, հայտնում է BBC-ն:
«Ինձ համար ընդհանրապես ոչինչ չի փոխվել: Այս աշխատանքն ի սկզբանե մինչև խաղաշրջանի ավարտն էր նախանշված: Երբ այն ավարտվի, մենք ամեն ինչ կքննարկենք: Հիմա ես կենտրոնացած եմ «Սանդերլենդի» հետ հանդիպման վրա, իսկ հետո՝ մնացած խաղերի: Ինձ պետք է շատ բաների մասին մտածել: Չգիտեմ՝ կշարունակե՞մ խաղալ, թե ոչ: Սակայն հիմա ես մտածում եմ միայն առաջիկա խաղերի մասին: Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Գիգզը: