“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Ուկրաինայի քաղաքացի Լալա Զաքարյանը` հայտնելով, որ երկար տարիներ Հայաստանում խնամել է իր բարեկամին` Եգոր Սարգսյանին, որը կտակներ է կազմել իր անունով` Երևանում և Արմավիրում իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ: Բարեկամի մահից հետո խիստ կասկածելի հանգամանքներում կորել է Լալա Զաքարյանի անձնագիրը, որը վերականգնելու համար նա ստիպված է եղել մեկնել Ուկրաինա: Մինչ այդ, սակայն, նոտարիատում հաստատել է, որ հանդիսանում է Եգոր Սարգսյանի կտակարարը:Ուկրաինայից վերադառնալուց հետո Զաքարյանը պարզել է, որ Երևանի Կենտրոն համայնքի նոտար Ալվարդ Մելքոնյանն անտեսել է իր կտակը և որպես ժառագ է ձևակերպել Սարգսյանի դստերը, Աննային: Ըստ Լալա Զաքարյանի, Եգոր Սարգսյանն իր դստերը զրկել էր ժառանգությունից` հոր հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով, ինչի մասին նա նախկինում դիմել էր ոստիկանությանը:Լալա Զաքարյանը փորձել է արդարությունը վերականգնել դատարանի միջոցով, սակայն ապարդյուն: Մասնավոր զրույցներում արդարադատությունն իրականացնող մարմինների ներկայացուցիչներն ասել են նրան, որ Ալվարդ Մելքոնյանի “դեմ խաղ չկա”: Մեծ դեր է խաղացել նաև փաստաբանների մատուցած ոչ որակյալ ծառայությունը…Ներկայացված մեղադրանքների վերաբերյալ “Չենք լռելու”-ն պահանջում է արդարադատության նախարարության պարզաբանումները
Հայ նոտարն անտեսել է կտակը. Ուկրաինայի քաղաքացին չի կարողանում Հայաստանում արդարության հասնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ