
Այսօր առավոտյան, Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Պուշկին քաղաքի, Դետսկոսելսկի բուլվարում գտնվող տներից մեկում, ոստիկանները հայտնաբերել են 42-ամյա Ասլանյան Իշխանի դին։ Վերջինս մահացել է բազմաթիվ դանակահարումների արդյունքում,-տեղեկացնում է газета.ru-ն։Մահացածը մասնագիտությամբ կոշկակար է եղել։ Հարուցվել է քրեական գործ։Սպանության պատճառ կարող էր հանդիսանալ վերջինիս կողմից վատ նորոգված կոշիկը։