
«Յուվենթուս»-ի ղեկավարությունը կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի հետ կարողացել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2016թ.-ը, հաստատում է Sky-ը:
Աղբյուրի տվյալով, 34-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը կկնքվի արդեն առաջիկա ժամանկներս:
Հիշեցնենք, որ Պիռլոն թուրինյան ակումբ էր տեղափոխվել «Միլան»ից՝ 2011-ին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 21 խաղ, խփել 6 գոլ և դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ: