
Միացյալ նահանգները գտնում են, որ Ալ-Քաիդայի և այլ ահաբեկչական կազմակերպությունների մասնաճյուղերի աճող թիվը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների համար:
Նման նախազգուշացում է պարունակվում համաշխարհային ահաբեկչության մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարեկան հաշվետվության մեջ, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Ընդ որում, իսլամական ահաբեկչական կազմակերպության կորիզը արդեն չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ուներ նախկինում, համարում են Պետդեպում: