Արտակ Շաբոյան. Խնդիրները շատ են, չենք հասցնում զբաղվել բոլոր խնդիրներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնդիրները շատ են, չենք հասցնում զբաղվել բոլոր խնդիրներով` կապված ռեսուրսների սահմանափակ լինելու հետ,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:Անդրադառնալով մարզերում անհավասար մրցակցության խնդրին՝ նա ասաց, որ ավելի արդյունավետ կլիներ ունենալ ՏՄՊՊՀ մարզային կառույցներ:Նրա խոսքով` բացի ֆինանսական տուգանք նշանակելուց ՏՄՊՊՀ-ն մեծապես ազդում է գործարարների եւ ընկերությունների հեղինակության եւ գործարար համբավի վրա, ահա ինչու որոշում կայացնելուց առաջ լավ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի սխալվելու եւ որոշում կայացնելուց առաջ խորը կշռադատում է:Անդրադառնալով “Աշտարակ կաթ” ընկերության հետ կապված որոշմանը՝ Արտակ Շաբոյանն ասաց, որ ունեն բազմաթիվ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ  ընկերության կաթնամթերքում կոկոսի յուղ է գործածվել: Նա նաեւ խոսեց հնարավոր ճնշումների մասին ասելով. ” Գործարարների կողմից մեր հանձնաժողովի վրա ճնշումներ չկան , ինձ վրա` նույնպես”,- հավաստիացրեց Արտակ Շաբոյանը:




Լրահոս