
Մայիսի 2-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանում ավտոմեքենայում պայթել է գազի բալոն. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթել է «ՎԱԶ-2109» մակնիշի 24 UL 235 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչից վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակիցը:
Տուժածը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը: