
«Արսենալ» ցանկանում է կատարել մի քանի նոր ձեռքբերումներ մինչ Բրազիլիայի աշխարհի առաջնությունը, փոխանցում է The Telegraph-ը: Նրանք արդեն կազմել են պոտենցիալ նորեկների ցուցակը:
Բրիտանական կայքի փոխանցմամբ, «Արսենալ» տեղափոխման գլխավոր թեկնածուն հանդիսանում է «Ռեալ Սոսյեդադ»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը: Ինչ վերաբերում է այլ հնարավոր նորեկներին, ապա նրանք կփորձեն ձեռք բերել կամ «Սաուտհեպտոն»-ի ֆուտբոլիստ Մորգան Շնայդեռլինին կամ «Բայեր»-ից Լարս Բենդերին:
Նրանք պատրաստ են վճարել նոր ֆուտբոլիստների համար 122 միլիոն եվրո: