«Լացիո»-ի 35 ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը կնքված է մեկ մրցաշրջանի համար: Պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի հնարավոր է պայմանագիրը երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով: Կլոզեի աշխատավարձը մրցաշրջանի համար կազմում է 2,5 միլիոն եվրո տարեկան:
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստն անցկացրել է 22 խաղ, խփել 7 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում: