“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան” պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Կոալիցիան այս հայտարարություն տարածել է Facebook-ում` սկելով ստորագրահավաք:Հայտարարության մեջ ասված է.”Նոյեմբերին Երևանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելը մեր կառավարության կողմից ոչ մի արձագանք չստացավ: Եվ վերջերս, իր Քաջարան կատարած այցի ժամանակ, Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:Սա անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում: Երբ տղամարդը, հատկապես կառավարության ներկայացուցիչը, ցուցաբերում է նման բռնի վարք և կառավարությունը առնվազն չի դատապարտում այն կամ պատժում, այն հանդիսանում է պատճառ բոլորի համար, որ կանանց նկատմամբ բռնությունը մատնված է ամենաթողության և ընդունված երևույթ է Հայաստանում:Կոալիցիան դատապարտում է գենդերային հիմքով բոլոր տեսակի բռնությունները: Մենք գտնում ենք, որ այսպիսի գործողությունները ամրապնդում են բռնության մշակույթը և խրախուսում կանանց նկատմամբ բռնությունը, ինչը լայնորեն տարածված է հայկական ընտանիքներում:Մենք պահանջում ենք, որ մարզպետը պաշտոնազրկվի նման ոչ քաղաքակիրթ վարքի համար”:
Facebook -ում սկսվել է Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջող ստորագրահավաք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ