
Armlur.am-ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար մամլո խոսնակի «փնտրտուքների» մեջ է: Ինչպես հայտնի է` լրատվական դաշտի եւ դրան առընչվող խնդիրների վերահսկողությունն իրականցվում է ուղիղ նախագահի նստավարից:
Տեղեկացանք նաեւ, որ Բաղրամյան 26-ից, մի երիտասարդի` Տիգրան Աբրահամյանի թեկնածությունն է առաջարկվել ՀՀ վարչապետի մամլո խոսնակի նշանակման համար:
Armlur.am-ի տեղեկություններով, Հ. Աբրահամյանը հանդիպել ու զրուցել է Տ. Աբրահամյանի հետ, սակայն վարչապետը այդ առումով դեռեւս վերջնական որոշում չունի: