40 հազար բարել նավթ է լցվել Ատլանտյան օվկիանոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլո- հոլանդական Royal Dutch Shell նավթային կորպորացիան հաղորդել է Նիգերիայի ափերի մոտ 40 հազար բարել նավթի արտահոսքի մասին: Ամբողջ նավթը լցվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը:Օրական 200 հազար բարել նավթահանող պլատֆորմը փակվել է,- հաղորում է Itar Tass -ը: Այս կորպորացիայի համար սա այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է: Երկուշաբթի այն նույն պատճառով կանգնեցրել էր ամերիկյան Ալաբամա նահանգի ափերի մոտ գտնվող նավթահանող պլատֆորմի աշխատանքները:




Լրահոս