
“Զվարթնոց” օդանավակայանի տերմինալի վերակառուցման պատճառով տանիքից զրկվել է 171 ընտանիք կամ 506 մարդ,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց “Շողեր միություն” հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ասլանյանը :”Այդ տարածքում չորս բնակելի շենքեր կային, որոնք քանդեցին տերմինալի կառուցման պատճառով: Իսկ այդ քանդած շեների բնակիչներին խոստացան նոր շենքեր կառուցել եւ բնակարաններ հատկացնել: Տերմիանլը կառուցումը ավարտվեց , սակայն բնակիչներին խոստացված շենքերը դեռ պատրաստ չեն: Այս պահին շատերը ապրում են հանրակացարաններում՝ սոցիալական ծանր պայմաններում”,-ասաց տիկին Ադամյանը:Նա այն համոզմունքն հայտնեց, որ տերմինալի կառուցումը չէր խանգարում այդ շենքրին: Իսկ քանդված շենքի բնակիչների համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք շենքերի նախագծի նկատմամբ բնակիչները իրենց դժգոհությունը հայտնել են արդեն մի քանի անգամ:”Միայն հաշվարկել են սենյակների մակերեսները: Ստացվում է, որ շատ փոքր տներ են ստանալու այդ բնակիչները”,- հավելեց Ադամյանը: