«Համբուրգ»-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ հույս է հայտնել, թե մրցակիցը կոտրված կլինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո: Նրա խոսքով, այնուամենայնիվ, պետք չէ սպասել նվերների մրցակցի կողմից:
«Իհարկե, մենք հույս ունենք, որ նրանք հոգեբանորեն ճնշված են: Մեզ անհրաժեշտ է իդեալական օր, որպեսզի հաղթենք», – նրա խոսքերը մեջբերում է «Համբուրգ»-ի պաշտոնական կայքը: