«Ռոստով»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբա-ն գոլերի թվով առաջ անցավ ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիայից: Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում Ձյուբան կարողացավ գրավել «Դինամո»-ի դարպասը և առաջ անցնել լավագույն ռմբարկուի տիտղոսի համար մղվող պայքարում:
Այժմ Ձյուբան և Դումբիան ունեն 17-ական գոլ և այս ցուցանիշով կիսում են առաջին հորիզոնականը: Պետք է նշել, որ Դումբիան անցկացրել է 6 խաղ պակաս, քան Ձյուբան: Բացի այդ՝ 11-մետրանոց հարվածներ Դումբիան իրացրել է 4 անգամ, իսկ Ձյուբան` 5:
Երկու ֆուտբոլիստին գոլերի քանակով ամենամոտը գտնվում է «Զենիթ»-ի հարձակվող Խալկը, ով դարձել է 16 գոլի հեղինակ: Չորրորդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով էլ այս առաջնությունում դարձել է 14 գոլի հեղինակ: Լավագույն հնգյակը եզրափակում է «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Դամյե Նդոյեն` 13 գոլով: