
Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն (կամ «Ժառանգության» հետ` մերձենալուց հետո Րաֆֆու Սամվելը), այսօր կայանալիք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարի ընթացքում կընտրվի միության նախագահ` փոխարինելով հայտնի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին: Հիշեցնենք, որ «Նիգ-Ապարան»-ն ունի նաեւ երկու պատվավոր նախագահներ` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանի: ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հույս ունի` Հայկազ Նավասարդյանը եւս կդառնա միության պատվավոր նախագահը: