
Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան կցանկացար շարունակեր իր կարիերան «Բարսելոնա»-ում. հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Բելգիացի ֆուտբոլիստը, ում տրանսֆերի իրավունքը պատկանում է «Չելսիին», չի ցանկանում վերադառնալ անգլիական ակումբ: Սակայն նրա համար, որ Կուրտուան դառնա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ, կատալոնական ակումբը պետք է օպերատիվ գործի: Բանն այնն է, որ ֆուտբոլիստի գործակալը ֆինանսական տեսանկյունից ստացել է շատ հետաքրքիր առաջարկ Մադրիդի «Ռեալ»-ից:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն պաշտոնապես բողոքարկել էր ՖԻՖԱ-ի որոշումը, ըստ որի՝ կատալոնական ակումբին արգելվում էր ձեռք բերել նոր ֆուտբոլիստների: