ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ փորձել է հերքել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրվող բուսական յուղի ժամկետանց լինելու մասին: Ըստ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանի` ձեթը ժամկետանց չէ, այն Հայաստան է բերվել ՌԴ-ից՝ 2010թ. սեպտեմբերին, արտադրվել է ՀՀ ներկրվելուց մեկ շաբաթ առաջ եւ ունի երկու տարվա պիտանելիության ժամկետ, որն էլ կավարտվի հաջորդ տարվա սեպտեմբերին: Սակայն ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ի եւ դեկտեմբերի 15-ի որոշումների մեջ խոսքը ոչ թե 2010, այլ 2009թ. ՌԴ կառավարության կողմից որպես մարդասիրական օգնություն Հայաստանին տրամադրված ձեթի մասին է: Իսկ 2009-ին ստացված ձեթի պիտանելիության ժամկետը վաղուց լրացել է: Որպեսզի ՀՀ կառավարությունն արդարացնի այս խայտառակ բացահայտումը, Գրիգորյանին լիազորել է հայտարարել, որ կառավարության որոշման մեջ տեխնիկական վրիպակ է եղել: Հուսանք, որ արդարացումներն էլ խոտանված չեն:




Լրահոս