Samsung-ը 120 միլիոն կվճարի Apple-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Դաշնային դատարանը վճիռ է կայացրել Apple և Samsung ընկերությունների միջև արտոնագրային վեճի հետ կապված: Samsung-ը մեղավոր է ճանաչվել Apple-ի երկու արտոնագրերի խախտման հետ կապված, ևս երկուսի մասով հայցը մերժվել է: Կորեական ընկերությունը ստիպված կլինի վճարել ամերիկյանին 119,6 միլիոն դոլար, հայտնում է Wall Street Journal-ը:

Չորս կանանցից և չորս տղամարդկանցից բաղկացած դատարանի կոլեգիան երեք օր նիստ է անցկացրել մինչև որոշում կայացնելը: Ընդանուր առմամբ դատավարությունը տևել է մեկ ամիս, լսումներն՝ ավելի քան 50 ժամ:

Մի քանի տարի է, ինչ Apple-ը փորձում էր Samsung-ից զգալի փոխհատուցում ստանալ: Վերջին հայցի գումարը կազմել է 2,2 միլիարդ դոլար: Samsung-ն իր հերթին իր պահանջները գնահատում էր 7 միլիոն դոլար:

2012 թ.-ին Հյուսիսային Կալիֆորնիայի դատավոր Լյուսի Կոհն արդեն որոշում կայացրել էր Apple-ի օգտին, ընդունելով, որ Samsung-ը պատճենել էր ամերկյան ընկերության տեխնոլոգիաները և պարտավորեցրել կորեացիներին 930 միլիոն դոլար վճարել, սակայն Samsung-ը վիճարկել էր այդ որոշումը




Լրահոս