Քիչ առաջ Գյումրի Բժշկական Կենտրոնից Armlur.am-ին հայտնեցին, որ երեկ անձնական մեքենայով վթարի ենթարկված Շիրակի մարզի Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը առավոտյան ժամը 10:00-ի կողմերը մահացել է:
Հիշեցնենք, որ գյուղապետը երեկ հարսին ու կնոջը դանակահարելուց հետո վթարի էր ենթարկվել` գլորվելով Ալվար գյուղի ձորը, ինչի հետևանքով իր մեքենան ամբողջությամբ այրվել էր:
Աշոցքի ԲԿ-ից բժիշկ Սարգիս Վարդանյանն Armlur.am-ին հայտնեց, որ գյուղապետի կնոջ` Լուիզա Գաբրիելյանի և հարսի` Գայանե Գոմցյանի վիճակն այս պահին բավարար է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Տաթև Հարությունյան