
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ցանկություն է հայտնել Սիրիայից թունավորող նյութերի դուրս բերման հարցով հեռախոսազրույց ունենալ ՌԴ Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ուկրաինայի թեման քննարկելու` Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Վաշինգտոնը հետաձգել է խոսակցությունը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է աղբյուր ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից:
«Նման մոտեցումը ցույց է տալիս, որ ամերիկյան գործընկերները շահագրգռված չեն պայթունավտանգ իրավիճակից դուրս գալու և ելքեր փնտրելու հարցում, և, ըստ էության, գործում են Կիևի այսօրվա իշխանությունների օգտին», – ասել է աղբյուրը: