«Կար պահեստավորված ձեթ, եւ որոշվեց նախատոնական օրերի համար հատկացնել այդ ընտանիքներին»:
Ձեթը վիշապի տարվա խորհրդանիշն է դառնում: Չի բացառվում, որ գործադիրի տարօրինակ որոշումներն ամանորյա ավանդույթների վրա նույնպես ազդեն, քանի որ կառավարության պատկերացմամբ` մարդկանց սեղաններին ոչ թե հյութեր ու ոգելից խմիչք, այլ հետայսու ժամկետանց ձեթի շշեր պետք է տեղադրված լինեն: Բարեգործություն, իհարկե, կարելի է անել, բայց ո՛չ ժամկետանց ու անպետք ապրանքներ մարդկանց հատկացնելով, ո՛չ էլ տվյալ սննդատեսակը տոների հետ կապելով: Այլապես ստացվում է, որ Տ.Սարգսյանի թիմն այս կերպ ծաղրում է անապահովներին, իսկ հին բուսական յուղը կարող է զանգվածային թունավորումների պատճառ դառնալ: