
«Աղետի գոտու շինարարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է»:
Յուրաքանչյուր տարի բոլոր նախագահները խոսել ու հաստատ դեռ էլի են խոսելու աղետի գոտու մասին: Յուրաքանչյուր տարի երկրաշարժի հետեւանքների վերացումը հրատապ է համարվում, քանի որ գրեթե ոչինչ այդպես էլ չի արվում, ու խնդիրը նույնությամբ փոխանցվում է հաջորդ տարվան: ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանն ու նմանատիպ պաշտոնյաներն էլ անելիքների շարքում նույն ձեւակերպումներով պարբերաբար հիշեցնում են հարցի կարեւորության մասին: Եւ այս համատարած անլրջության պայմաններում աղետի գոտին քաղաքական ուժերի համար շարունակում է մնալ որպես քարոզարշավի հիմնական թիրախ: