ԵԱՀԿ ութ ներկայացուցիչներ և նրանց ուղեկցող ուկրաինական սպաները ապրիլի 25-ին գերի էին վերցվել ռուսամետ աշխարհազորայինների կողմից՝ քաղաք մուտք գործելիս: Նրանց մեղադրել էին լրտեսության մեջ:
Ավելի ուշ ԵԱՀԿ դիտորդներից մեկին, ում առողջական վիճակը լուրջ անհանգստության տեղիք էր տվել, ազատ էին արձակել: Ինչպես հայտնել է Ռուսաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան Վլադիմիր Լուկինը, որը Սլավյանսկ էր ժամանել հատուկ առաքելությամբ, բոլոր ձերբակալվածներն այժմ ազատ են արձակվել:
Ինչ պայմաններով են անջատվողականները համաձայնել ազատ արձակել Լուկինի ցուցակում առկա բոլոր 12 անձանց, առայժմ չի հաղորդվում, հայտնում է BBC-ին: