ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում կազմակերպված շքեղ երեկոյի ընթացքում, որին, ի դեպ, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը, հավաքականի որոշ անդամների կողմից որպես նվեր ստացել է «Հրազդան» մարզադաշտի տորթե մակետը: Անչափ ուրախացած Ռուբեն Հայրապետյանը հարթակ է հրավիրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին եւ առաջարկել միասին կիսել խորհրդանշական տորթը: Վերջինս նախ մի լավ դիտարկել է այն, հետո նոր կիսել: Իսկ այդ ընթացքում հումորից ազդված դահլիճի հանդիսականները բարձրաձայն հորդորել են Նարեկ Սարգսյանին ու Ռուբեն Հայրապետյանին` «Հրազդան»-ը մեջ-մեջ անելուց առաջ լավագույն պատառը նախ ուղարկել հավակնոտ Բուռնաշին (Աշոտ Աղաբաբյանին):
ՄԵՋ-ՄԵՋ ԵՆ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ